Խորհրդածութիւն #2 – Իրանահայ համայնքի առաջնահերթ նպատակները

Շատ սիրելի եւ մեր նոր բարեկամ՝ Համլետ Կրասկեանն իր պատգամի մէջ, առաջարկել է բոլորս մտածենք եւ արտայայտւենք այն հարցի շուրջ թէ ի՞նչ է մեր իրանահայ համայնքի առաջնահերթ նպատակները: Մենք ողջունում ենք պրն. Կրասկեանի առաջարկը եւ այդ հարցը դարձնում ենք խորհրդածութեան բաժնի երկրորդ թեման: Ցանկալի է մեր բոլոր բարեկամները (համախոհ թէ ոչհամախոհ) մասնակցեն առաջարկւած խորհրդածութիւննին, եւ այս միջոցով մեր իշխանաւորներին լսելի դարձնեն իրենց մտածումներն ու պահանջները: Թող որ մեր ազգային իշխանութիւնը ի վերջոյ կորտի իր լռութեան ու անտարբերութեան պատը եւ գոնէ յարգելով իր ժողովրդին, լսի նրանց խօսքն ու պահանջը:

«Մեր Համայնքը» լրատու ցանցը, որը շուտով օժտւելու է մի արդի եւ աւելի ապահով կայքէջով, փորձում է լրացնել մեր համայնքում լուրջ եւ գործունակ հանրային կապի չգոյութիւնն ու դրա յետեւանքով առաջացած բացը:

Մեր ազգային իշխանաւորնեը պիտի ըմբռնեն թէ ղեկավարն ու առաջնորդը նախ եւ առաջ պատասխանատու է իր ժողովրդին, եւ եթէ այդպէս չլինի, նրանք դառնալու են խամաճիկ, ոմանց նենգ ձեռքերում: Ուրեմն մնացէք ժողորդի կողքին եւ ծառայէք նրանց, եթէ իսկապէս ձեր մէջ ունէք այդ սուրբ գործի կոչումն ու առաքելութիւնը:

+++

Մենք ցանկանում ենք թեմայի մասին նախ խօսեն մեր բարեկամներն ու ընթերցողները, եւ երբ թեման զարգացաւ մենք էլ կը ներկայացնենք մեր տեսակէտները: Դա կատարում ենք, մտքերը նախապաշարելու հաւանական մեղադրանքից ազատւելու նպատակով:

14 Responses

  1. shnorhagalootyun baron masehianin ir arajargats hartsi hamar.
    Im gartsikov mer hamaynke hsdag nbadagner chooni, inchvor barz e gyanke entanoom e hents esbes. menk mi hstag hayetsagarki ( چشم انداز ) garik oonenk. gidem vor nman mi ban goyootyun ooni (mi kani ejov miayn) bayts da bavarar che vorovhedev portsaroo yev varbed mardgants goghmits gazmvats che. lav e vor hents aysdegh khosvi masin, gone nvazagooyns joghovoorde deghyag mna ayd masin.
    menk chgidenk mer garooytsnere oozoom enk zavalel te gentronatsnel. mer ghegavarnern el chgiden. midegh oozoom en Aram srahe zakhel midegh 10metrioom miyootyun en sarkoom. irank gjrvel en, joghovoordin el gjratsnoomen. ooremn im gartsikov mer arajnahert npadage ayn e te bidi hsdag zragir yev npadag jshtenk yev zragrenk mer hamaynki yev mer joghovoorti hamar, voch te mi kani hogi (yelnelov irents antsnagan shaherits) karozoom en miayn debi hayastane, yev mi kani hogi el abagayits mdahogvelov yev riski bagasov karozoom en voch mi ban che pokhel, da jisht che. ghegavarnere, vore oozoom en mer garooytsnerits Aram srahe zakhel, harts dvek te poghe inchen oozoom anel, khosk ge dam yete miayn 10 hogoots hartsnek, 10 darber badaskhan ge lsek, da xavali yerevooyt e, hedo nrank irents anoone dnoom en ghegavar, arajnord yev … :

  2. Ուզում եմ նախքան առաջնահերթութիւնների թեմային անցնելը, մի քիչ ժամանակ յատկացնենք կացութեան գնահատմանը։ Այլ խօսքով տեսնենք ինչ ունենք – չունենք և գնահատենք դրանցից ինչն է լաւ ինչը վատ. երբեմն հիմնաւորումներ ներկայացնելով, երբեմն էլ ոչ։
    Իդէպ, տարիներ հեռու լինելով համայնքային կեանքից շատ հնարաւոր է, որ իմ ունեցած տեղեկութիւնները թերի լինեն և ունենամ սխալ գնահատականներ, որոնց մասին առարկութիւնները մեծ հաճոյքով կլսեմ։

    Վերջերս առիթ ունեցա շփւելու իրանահայ համայնքի հայոց դպրոցների գերազանցիկների ճամբարի հետ երևանում։ Ցանկանում եմ իմ լաւ է – վատ է – ների շարքը սկսել հէնց այդ ճամբարից ստացած տպաւորութիւններով։
    • Լաւ է, որ կրթական խորհուրդը կազմակերպում է նմանատիպ ճամբարներ իր հաշւին։
    • Վատ է, որ մասնակիցները թիւը փոքր է։
    • Լաւ է, որ ճամբարի պատասխանատուները ընտրւում են կրթական ասպարէզի մարդկանցից.
    • Վատ է, որ այդ պատասխանատուները ունեն քիչ տեղեկութիւններ և գաղափար այսօրւայ Հայաստանի մասին։
    • Լաւ է, որ մեր երեխերքը խմբային երգեր ու պարեր գիտեն (չէք պատկերացնի թե դա ինչ տպաւորութիւն և դաստիարակչական էֆեկտ է ունենում հայաստանցիների վրայ)
    • Վատ է որ հիմա այդ երգերից շատ աւելի քիչ գիտեն, քան ասենք 7-8 տարի առաջ։
    • Վատ է, որ մեր երեխաները խօսում են ինչ որ սինտեզւած լեզւով, ոչ այն է պարսկերեն, ոչ այն է հայերեն. ոչ հայերէնն են հայերէնի նման խօսում, ոչ պարսկերէնը պարսկերէնի նման.
    • Լաւ է, որ փոխ տեսուչների մի մասը նաև զբաղւում է սպորտով։
    • Լաւ է, որ պարոն Վրէժը նախաձեռնել է նախա-կնոկուրային դասընթացների կազմակերպում երեխաների ծնողների հաշւին։
    • Վատ է, շատ-շատ վատ է, որ մեր երեխաներին ստրկացնում ենք, իրենց մէջ մի փոքր ըմբոստութեան հոգի չենք թողնում մնայ։
    • Լաւ է, որ մեր երեխերքը քաղաքավարի են։
    • Վատ է, որ Հայաստանը միայն պատմական-սրբատաշ տարածք է, և քիչ ենք խօսում առօրյա հարցերի, խնդիրների և լուծումների մասին։

    Հետագային կշարունակեմ իմ կարծիքով լաւ և վատ երևոյթների ցուցակը, որոնցից հնարաւոր կլինի եզրակացնել հետագայ անելիքները։
    Անհամբեր սպասում եմ Ձեր լաւ է – վատ է ների ցուցակին

    Համլետ Կրասկեան

  3. Լաւ է որ մենք հոգեւոր առաջնորդ ունենք
    Վատ է որ մեր հոգեւոր առաջնորդը ցմահ մնում է իր պաշտօնում:
    Լաւ է որ մեր ժողովուրդը քիչ թէ շատ հաւատացեալ են:
    Վատ է որ մեր հոգեւոր առաջնորդը նրանց հաւատքը շահարկում է, ժողովրդին իր հոտը կարծելով, եւ իրեն է վերապահում հովիւի պաշտօնը:
    Լաւ է որ մենք ունենք Արարատ մարզաւանը:
    Վատ է որ Արարատ մարզաւանը ընթրիկների համար մուտքի տոմս է պահանջում ժողովրդից (օրական 1-2 միլիոն շահում է) եւ դրա դիմաց ժողովուրդը փոփոխւած բան չի տեսնում:
    Լաւ է որ մենք Ֆուտբոլի եւ Բասկետբոլի խումբ ունենք իրանի լիգայում:
    Վատ է որ մեր մարզական պատասխանատուները այդ խումբերի ճակատագիրը բախտին են կապում եւ այդ միջոցով եռանդից զրկում են մեր ժողովրդին: (Այն ինչ որ չեր պատահում 15 տարի առաջ):

    Միայն այս քան այս պահի համար:

  4. sireli Edwin, arajarge baron Krasgiann e dvel yev voch baron Masehiane🙂
    anoonnere skhalvel es sirelis, nrank hech irar gab choonen🙂

  5. jishtes artin khrnelem. khosks hamlet kraskiani arajargi masin er.🙂 🙂🙂
    Mercy shdgoomid hamar

  6. Մի քանի մտորումներ Վաչիկի լաւ-վատ երի մասին
    • Հոտի և հովվի համեմատութիւնը, ինչքան գիտեմ գալիս է Սուրբ գրքից. Դրան բնաւ էլ վատ չեմ վերաբերւում, եթէ այն հասկանանք ինչպէս հասկացւում է Սուրբ գրքից։
    • Ինչ վերաբերւում է հաւատքի շահարկմանը, պիտի ասեմ, որ չհիմանաւորւած մեղադրանքներին ես անձամբ դէմ եմ. եթէ կան կոնկրետ դէպքեր, գրէք և պատասխան պահանջէք, հակառակ դէպքում չարժի ընդհանրախօսութեան մէջ ընկնել և Աստւած մի արասցէ զրպարտութիւններ կատարել։
    • Արարատ մարզաւաում մուտքի տոմս պահանջելը և գումար սատանալը համարում եմ բնական. հակառակ դէպքում ինչպէս պիտի կատարւեն այն ամեն ինչը որ կատարւում է. Սակայն համաձայն եմ փոփոխութիւնների անհրաժեշտութեան հետ. վերջին անգամ որ եղել եմ մարզաւանում (մոտ երկու տարի առաջ), ես էլ եմ մի քիչ տաղտուկ զգացել, ուտելիքների որակն էլ վատ էր։
    • Հէնց այստեղից ուզում եմ դիմել մարզաւանի ղեկավար իմ ընկերներին խնդրանքով, որ մեզ մի քիչ հասկանալի ձևով, առանց հաշւական մանրամասների մէջ խորանալու, նկարագրեն թէ ի՞նչ է կատարւում, ի՞նչ մեխանիզմ է աշխատում, եկած գումարները ո՞ւր են գնում, և յառաջիկայի համար ի՞նչ ծրագրեր կան։
    • Վաչիկ ջան, խնդրում եմ մի քիչ յստակեցնէք, թէ ի՞նչ ինկատի ունէք երբ ասում էք մարզական խմբերի ճակատագիրը բախտին են կապում

    Համլետ Կրասկեան

  7. Կներեք ուշացման համար
    Սպասում էի Լավ է Վատերին որ կարողանամ լրացնեմ
    ———————–
    +Լաւ է վոր դարեր ապրում ենք Իրանում
    Վատ է որ դարերի ընթացքում ոչինչ չենք սովորել իրանցիներից
    +Լաւ է որ շատ դպրոցներ ունենք
    Վատ է որ դրանք վերածվում ենք իրանի պետության հարստության ու դպրոցներում աշակերտ չունենք
    +Լաւ է որ կրթական խորհուրդ ունենք
    Վատ է որ կրթական խորհրդում ԿԻՐԹ մեկին չունենք
    + Լաւ է որ բազմաթիվ պատմական հուշարձաններ ունենք
    Վատ է որ Հուշարձանների պահպանման համար մարմին չունենք
    + Լաւ է որ Արարատ Մարզավան ունենք
    Վատ է որ Արարատը չգիտենք ումնա ու երկարատև ծրագիր չունի
    + Լաւ է որ Առաջնորդարան ունենք
    Վատ է որ ԱՌԱՋՆՈՐԴ չունենք
    + Լաւ է որ Ալիք օրաթերթ ունենք
    Վատ է որ ԱԼԻՔ ը միայն Ալիքների վրայովա գնում ու երփեկ չի խորանում
    + Լաւ է որ Ալիք օրաթերթ ը տպարան ունի
    Վատ է որ Ալիք ը սուբսիդավորվումա ու յի կարողանում տպարանով հանդերձ շահույթ ունենա
    + Լաւ է որ Ալիք Օրաթերթ ը խմբագրություն ունի
    Վատ է որ Ալիք Օրաթերթ փող չունի խմբագրությունում համակարգիչներ տեղադրի ( 21 րդ դարի պայմաններում )
    + Լաւ է որ Ալիք Օրաթեերթ ը ՀԵՌԱԽՈՍ ԱԼԻՔ ԻՆ սյունյակ ունի
    Վատ է որ այդ սյունյակում տպագրում են ոչ բոլոր հեռախոսները
    + Լաւ է որ Ալիք Օրաթերթ ը տնօրինութուն ունի
    Վատ է որ Ալիք ի տնօրինութունը բարձրագույն կրթություն չունի
    + Լաւ է որ երկու Խորհրդարանի պատգամավոր ունենք
    Վատ է որ դրանք դառել են պետության և ոչ թէ համայնքի պատգամավորը
    +Լավ է որ խորհրդարանում Գեվորգ Վարդան ունենք
    Վատ է որ Գեվորգ Վարդան ից ավելի խելացի մեկին
    + Լաւ է որ թեմական խորհուրդ ունենք
    Վատ է որ թամականում Իրանահայեր չկան ( բորորը Ամերիկա հայ են )
    + Լաւ է որ Սնրդարպատ միութուն նք կառուոմ
    Վատ է որ Սարդարապատ Միությունը բիլյարդ ի ակումբի ա վերածվել
    + Լաւ է որ անհամար կալվածներ ունենք
    Վատ է որ դրանք վերածում ենք ծախսերի ու ոչ թէ դրամագլուխի
    + Լաւ է որ Ապրիլի 24 ենք նշում
    Վատ է որ Միշտ ” Ավելի քան 70.000 իրանահայեր ” են մասնակցում
    + Լաւ է որ Հայոց Ակումբ ունենք
    Վատ է որ Հայոց Ակումբ ը օտարերկրյա դեսպանատների ճաշարանի ենք վերածել
    + Լաւ է որ Չարմահալ Միություն ունենք
    Վատ է որ չարմահալցիները տեղը չգիտեն կամ էյ արթեն չարմահալցի չունենք
    + Լաւ է որ Ալիք Օրաթերթ ը ավելի քան 70 տարվա անցյալ ունի
    Վատ է որ Ալիք Օրաթերթ ը սեփական նյութեր չունի
    + Լաւ է որ իրանի Ռադիօ ում Հայերենով հաղորդում ունենք
    Վատ է որ այդ հաղորդումը Օ լսարան ունի
    + Լաւ է որ Ազգային բուժարան ունենք
    Վատա որ ոչ ոք բուժարանում չի բուժվում
    + Լաւ է որ Հայաստանին շատ մօտ ենք
    Վատ է որ Հայաստանի համար որևէ հեռանկարային ծրագիր չունենք
    + Լաւ է որ Շատ թանգ ոչ օգտագործելի շենքեր ունենք
    Վատ է որ Հայաստանում Իրանահայերի կենտրոն չունենք

    Առայժմ այսքանը

  8. hargeli khmbagrakan kazm
    chek kartsum vor arten boloretsik yerkrort amisn el sakayn ljatsats ek mnatsel?
    amen ankam aytseloom enk kaykej@ nor teghekutyunner stanaloo hamar, sakayn krkin u krkin handipum enk aytselooneri mialar commentnerin vor@ im kartsikov voch mi ban el chi pokhum. kartsum em kaykej@ darel e martkants barkutyunneri u krkeri portkumneri tegh@. bayts dzer dern aystegh inch e? ur ek? inchu mi karkin nyut chek tpum?

  9. Sireli baregamner, jisht ek arten 1 amis e site hamarya chi ashkhadoom, bidi nerek. menk mer bolor janke i gorts eenk drel nor siti garootsman hamar, mi kani orits arten badrast glini site, vore aveli masnagidagan zevov zbaghveloo enk lradvootyan, yev ays ankam voch miayn hamaynkayin looreri ayl inchbes mi lradoo site, portseloo enk hamalrelov mer ashkhadagazme aveli bovandagalits nyooter madagararel zez, miayn mi kani or el sbasek🙂

  10. Մի քանի جمله معترضه սիրելի Մինասի լաւ ու վատերին

    Վատ է որ դարերի ընթացքում ոչինչ չենք սովորել իրանցիներից
    • Կոնկրետութիւն. Մինաս ջան եկ կոնկրետ խօսենք. ի՞նչ պիտի սովորէինք և չենք սովորել. ես հակառակը կասէի, լիքը վատ բաներ ենք սովորել, օրինակի համար բրինձ շատ ուտելը, ղորմե սաբզին, … կասես ի՞նչ կապ ունի. կասեմ հէնց դրանցով ենք հայկականութիւնից հառացել։

    Վատ է որ կրթական խորհրդում ԿԻՐԹ մեկին չունենք
    • Նորից նոյն խնդիրը. ո՞վ է անկիրթ, ի՞նչով է դրսեւորւում նրա անկրթութիւնը (ո՞ր արարքով)

    Վատ է որ ԱՌԱՋՆՈՐԴ չունենք
    • Քո կարծիքով առաջնորդ լինելը ի՞նչ է նշանակում. Առաջնորդը ի՞նչ պիտի անի որ չի անում, որ ասենք առաջնորդ ունենք։

    Վատ է որ Ալիք Օրաթերթ փող չունի խմբագրությունում համակարգիչներ տեղադրի ( 21 րդ դարի պայմաններում )
    • Ի՞րօք այդպէս է. եթէ իրօք, իրօք որ շատ վատ է.

    Վատ է որ Ալիք ի տնօրինութունը բարձրագույն կրթություն չունի
    • Իմ իմանալով քաղաքական գիտութիւնների լիսանս ունի.
    Վատ է որ դրանք դառել են պետության և ոչ թէ համայնքի պատգամավորը
    • ես կամ դու պատգամաւոր լինէինք աւելի լաւը կլինէ՞ինք. չեմ կարծում։

    Վատ է որ թամականում Իրանահայեր չկան ( բորորը Ամերիկա հայ են )
    • Ի՞րօք այդպէս է. եթէ իրօք, իրօք որ շատ վատ է.

    Վատ է որ Սարդարապատ Միությունը բիլյարդ ի ակումբի ա վերածվել
    • Ի՞նչու է վատ. ի՞նչ պիտի անի որ լաւ լինի.

    Վատ է որ Հայոց Ակումբ ը օտարերկրյա դեսպանատների ճաշարանի ենք վերածել
    • Ի՞նչու է վատ.

    Վատա որ ոչ ոք բուժարանում չի բուժվում
    • Բա ի՞նչ են անում, բուժարանում հիւանդանում ե՞ն. Ճիշտն ասած չհասկացայ ի՞նչ ինկատի ունես.

    Վատ է որ Հայաստանի համար որևէ հեռանկարային ծրագիր չունենք
    • Հայաստանի իշխանութիւնները ունե՞ն որ մենք ունենանք. դա առաջին հերթին նրանց ֆունկցիան է. շատ գլուխ ունենանք մեր համայնքի համար հեռանկարային ծրագիր կկազմենք.

    Համլետ Կրասկեան

  11. ԱԼԻՔ-ի մասին

    1- Ալիքը կուսակցական թերթ է եղել և է.
    2- Արաքս թերթի սայթում կարդացի, որ մէկը գրել էր Ալիքը համայնքի բուդջէից է ֆինասաւորւում. իմ տեղեկութիւնների համաձայն դա բացարձակապէս իրականութեանը չի համապատասխանում.Ալիքը ֆինանսաւորւում է հիմնականում իր տպարանից և նւիրատւութիւններից։
    3- Լինելով կուսակցական օրգան, նա գրել է և գրում է այն, ինչ կուսակցութեան քաղաքականութիւնն է.
    4- Այդ մօտեցումը անցեալում կարելի է ասել առանց լուրջ խոչընդոտների աշխատել է։
    5- Սակայն այսօրւայ ինֆորմացիոն դարում, և Հայաստանում ազատ մամուլի ( միայն տպագիր) առկայութեան պայմաններում, իմ կարծիքով չաշխատող սխեմայի է վերծւում։
    a. Ինտերնետի տեխնոլոգիաները, weblog-երը և այլն հիմա առիթ են ստեղծել, որ առանց մեծ ջանքերի ամեն մարդ կարողանայ լուրերից տեղեակ լինել և կարծիքներ յայտնել.
    b. Դրա հետևանքով բաւարար լրատւութիւն և ինֆորմացիա չպարունակող ԶԼՄ-ները դատապարտւած են անտեսւելու, ինչպէս օրինակ Մինասի գրութեան մէջ նշւած ռադիոն.
    c. Դրա հետևանքով այս սայթի նման սայթերի այցելուների քանակը աւելի կլինի քան միակողմանի գրւած որևէ թերթինը.
    d. Սա կբերի գովազդատուների և հովանաւորների աւելի մեծ հետաքրքրութիւն այս սայթերի նկատմամբ, և կպակսի Ալիքի եկամուտները.
    e. Որի հետևանքով Ալիքը աւելի կկորցնի իր մրցունակութիւնը։

    Իմ կարծիքով այսօր, յոյժ անհրաժեշտ է, որ Ալիքի ղեկավարութիւնը վերանայի Ալիքի mission statement-ը և աւելի լայն բացի իր դռները մտքերի փոխանակութեան և այլակարծութեան դիմաց։

    Ալիքի ղեկավարող իմ ընկերները թող չնեղանան, որ խնդիրը հանրային ամբիոնից եմ հնչեցնում. իմ կարծիքով էս դարում շատ դեմոդէ է փակ դռների հետև նմանատիպ հարցերը քննարկելը.
    Թափանցիկութիւնն ու բացխօսութիւնն է միայն, որ կարող է մեր Ալիքի յաղթաթուղթը լինել։

  12. Էս համայնքը յոգնել է՞ թէ քնել է՞

  13. es hamaynk’ kheghjatsel e, i shnorhiv ays petutyan yev rejimi…

  14. Պատասխանը
    http://www.iranahyer.com – ում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: