Կրկին մեր ինքնութեան մասին

Շատ սիրելի Ռօմբիկ՝

Ինչպէս որ ասել ենք նախապէս եւ այսետղ նաեւ պիտի սրբագրենք, որ մեր համայնքի ղեկավարութիւնը տարողութիւն չունի քննադատութիւն լսելու: Մեր համայնքում պատահում է մի շարք աշխատանքներ որը եւ մեր համոզմամբ վտանգաւոր է համայնքի գոյութեան համար: Մեր նպատակը զուտ տեղեկութիւն փոխանցելն է եւ այլ ուրիշ ոչինչ: Հաւատացած ենք, որ ժողովրդավարութեան հիմքերից մէկն է լրատւութիւնը եւ ժողովուրդը իրաւունք ունի թափանցիկ կերպով իրազեկ մնալ իր շրջափակում տեղի ունեցող իրավիճակից, ուրեմն եթէ մենք գրում ենք մեր համայնքի խնդիրների մասին դա չի նշանակում, որ մենք յետին նպատակներ ենք հետապնդում, այլ նրանք են յետին նպատակ հետապնդում, որոնք մեր ժողովրդին անտեղեկութեան մեջ պահելով կատարում են իրենց թաքուն նպատակները: Պարզ ասենք, որ այս մոմենտում նպատակահարմար չէ մեր ինքնութեան բացայայտումը, որովհետեւ փորձառութիւնը մեզ ապացուցել է թէ միշտ բացայայտ քննադատողները չեզոքացւում են: Եթէ մեր ազգային ղեկավարութիւնը սկսել է հետաքրքրւել մեր ով լինելով, թող գոնէ շտկեն իրենց եւ մեր ժողովրդին զէկուցեն իրենց աշխատանքների մասին: Կարծում էք եթէ այս տարիներին երբեւէ զէկուցէին իրենց կատարած գործերը մենք դիմելո՞ւ էինք այսպիտի քայլի: Մենք կասենք ո՛չ: Մենք գիտենք շատ հարցերի մասին որը երբեք չի զէկուցւել, ինչպէս կալւածների թաքուն վաճառքները, թող նրանք մեր ժողովրդին, ինչպէս դուք մատնանշել էք, հիմար չկարծեն:

Եթէ մեր վառած փոքրիկ մոմի լոյսը խանգարում է նրանց, դա ապացուցում է համայնքում տիրող խաւարի եւ մթութեան ծաւալը:

Մեծ Կոնֆեսիոսն ասում է «խաւարին հայհոյելու փոխարեն մի մոմ վառիր»:

Ինչպէս որ պարզ է մենք չենք հայհոյում որեւէ անհատի, ինչպէս կատարում են մեր համայնքի որոշ թերթերը, այլ լոյս ենք սփռում եղածի վրայ: Մենք վառել ենք մոմը եւ յոյս ունենք, որ գոնէ ձեզ չխանգարի դրա շողերը: Դրա լոյսը կուրացնելու է խաւարապաշտներին միայն:

 

«Մեր Համայնք» լրատու ցանցի վարիչ կազմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: