Անունների բացայայտումը դեռ շուտ է

Սիրելի պր.Արա Ասլանեանը մեզ պատգամ էր թողել եւ ցանկացել էր, որ մենք բացայայտենք մեր անունները: Յարգելի պր.Ասլանեանին ու նաեւ բոլոր մեր բարեկամներին, որը մեզանից նմանօրինակ պահանջ ունեն եւ կամ էլ կունենան պիտի յայտնենք, որ մեր համայնքի ներկայ իրավիճակը ուղղակի քննադատութիւն լսելու տարողութիւնը չունի եւ մենք ճիշտ այդ պատճառով է, որ դիմել ենք այս կարգի աշխատանքի: Մենք էլ այս համայնքի զաւակներն ենք, եւ ունենք մեր խօսքն ու իրաւունքը: Ուրեմն մեզ ընդունեք որպէս մեր համայնքի որդիներ եւ ուշադրութիւն դարձրեք հրապարակւած տեսակետներին ու լուրերին: Մենք կը փորձենք ամէնաճշկրիտ եւ հաւաստի լուրը փոխանցել Ձեզ. դրանց ճշկրտութիւնը փաստելու համար կարող էք հետաքրքրւել ինքներդ եւ կը գտնեք իրականութիւնը:

Ուրեմն այս սկզբնական փուլում աւելի ուշադրութիւն դարձրեք բովանդակութեանը եւ ոչ մեր ով լինելուն: Մեր համայնքում մի թաքուն գործողութիւն է սկիզբ առել, որը ըստ մեզ եւ մեր համախոհները խիստ վտանգում է համայնքի ֆիզիքական եւ բարոյական գոյութեանը: Օրինակի համար կարելի է նշել արտագաղթ, դպրոցների փակեր, կալւածների թաքուն վաճառք եւ այլն: Մենք ձեզ տեղեակ կը պահենք այս բոլորի մասին. գործը մնում է ձեզ երբ բոլորի համար պարզւեն մեր յաղորդած տեղեկութիւնների ճշգրտութիւնը:

«Մեր Համայնք» լրատու ցանցի վարիչ կազմ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: