Ինչո՞ւ Արարատի ֆուտբոլը չի զարգանում

ԱԿԱՆԱՏԵՍ

Սա կարելի է համարել մեր համայնքի ամէնահետաքրքիր հարցերից. ինչո՞ւ չի զարգանում Արարատի ֆուտբոլի թիմը:

Ինչպէս բոլորս յիշում ենք, Արարատի թիմը 10-15 տարի առաջ, երբ դեռ իրանի շատ հաւաքականները մոդերն ֆուտբոլով չեր զբաղւում, Հ.Մ.Արարատ Կ.-ի անունը շնորհիւ իր ֆոտբոլի խմբին փայլում էր բոլոր մարզական թերթերում: Մի պահ մարդ իրեն հարց է տալիս թէ ինչ պատահեց, որ մեր միակ ֆոտբոլի թիմը, իր բոլոր փայլուն յաջողութիւններից յետոյ սարսափելի անկում ապրեց:

Փորձենք հարցին նայել այլ դիտանկիւնից: Հ.Մ.Ա.Կ. -ի ղեկավարութիւնը տարիներ առաջ իբր թէ փորձեց զարգացնել Արարատի ֆուտբոլի խումբը եւ ի վերջոյ եկան այն եզրակացութեան, որ խումբը յանձնել մի քանի մեծահարուստ բարերարների: Ինչպէս, որ իրանում տիրող կարգն է, իւրաքանչիւր անհադ, կազմակերպութիւն եւ կամ գործարան, որը հովանաւորում է մի կամ մի քանի մարզական խմբերի, առհազարակ ազատւում է հարկ վճարելուց եւ կամ էլ միայն վճարում է դրա 20-30% -ը: Եւ այդ կերպ Արարատի Ֆուտբոլի խումբն էլ յանձնւեց պարոններ Վարուժ Անդրիասեանին եւ Բեռնարդ Իսրայէլիին:

Այդ օրւանից յետոյ կարելի է ասել, որ խումբը քիչ քիչ զարգացաւ եւ կարեւոր յաղթանակներ ունեցաւ մրցութիւններում: Բայց դժբախտաբար դա տեւեց մի 2 տարի միայն եւ երբ 2 տարուց յետոյ խումբը հասաւ այն մակարդակի, որ հնարաւորութիւն ուներ 2-րդ կարգի լիգայից անցնել 1-ին կարգի լիգա , կրկին անգամ սկսւեց պարտութիւնները: Բոլորս ականատես էինք թէ այդ վերջին եւ շատ կարեւոր մրցութիւններում խմբի մարզիչը , Վարուժ Անդրիասեանի հրահանգով դաշտ ուղարկեց մի այնպիսի մարզիկներ որոնք տարիներ էր, որ հեռու էին մնացել գետնից ու գնդակից: Եւ այդպէս կարելի է ասել, որ Արարատի ֆուտբոլի խումբը վերադարձաւ իր նախկին վիճակին, միայն այն տարբերութեամբ, որ հիմա խումբը պատկանում էր երկու մեծահարուստներին որոնք լաւագոյնս օգտագործեցին եւ դեր օգտագործում են խմբի անունն իրենց անձնական շահերի օգտին: Կարելի է հարց առաջանալ թէ նրանք ինչո՞ւ են այդ կերպ վարւում խմբի հետ: Պատասխանում պիտի ասել, որ խումբը 2-րդ լիգայում մնալով մի ճշտւած եւ քիչ ծախսեր ունի համեմատ 1-ին լիգայի: Եթէ խումբն անցներ 1-ին լիգա այդ պարոնները մօտ երկու կամ երեք անգամ աւելի պիտի ծախսէին ու վճարէին խմբին, ուրեմն խումբը 2-րդ լիգայում մնալով նւազում է «բարերարների» ծախսերը առաւել եւս նրանք ազատւում են պետական հարկեր վճարելուց:

Սիրելիներ , դժբախտաբար այս է պատճառը, որ մեր սիրելի Արարատ ֆուտբոլի թիմը մնացել է տեղում եւ աճ չի արձանագրում:

(Աբրարէ Վարզեշի օրաթերթը երեք շաբաթ առաջ գրել էր Արարատի Անկումի մասին: Ըստ տւեալների Արարատի Ֆուտբոլի հաւաքականը ոչ միայն այս տարի կարողացաւ 2-րդ լիգայից անցնել 1-ին լիգա, այլ անկում ապրելով վերադարձաւ 3-րդ կարգի լիգա) :

3 Responses

  1. Արարատը դեռ շատ թաքուն խնդիրներ ունի, որը պիտի բացայայտւի

  2. nanannannanannanna

  3. իրանահայերին անհապաղ պետք է միավորել եվ կանխել արտագաղթը….Լեռնաըին Ղարաբաղի Հանրապետութըունից

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: