Ձեռնարկը վայել չեր մեր Ժողովրդին

ԱԿԱՆԱՏԵՍ

 

Վերջապէս , երկու շաբաթ ուշացումով մեր համայնքն էլ տօնեց մեր ազգային օրերի օր՝ Մայիս 28-ի յաղթանակի 90 ամեակը:

Կարծես թէ գնալով մեր ազգային եւ մշակութային կառոյցներն աւելիով են անտարբերանում մեր ազգային ու մշակութային կեանքի նկատմամբ , այն ինչ դա իրենց իսկ առաքելութիւնն է…..: Այս տարւայ Մայիս 28-ի տօնակատարութիւնն աննախընթաց էր թէ իր երկու շաբաթ ուշացումով եւ թէ բովանդակութեամբ: Արդեօ՞ք ազգային իշխանութիւնը տեղեակ չեր թէ այստարի Մայիս 28-ի 90-րդ ամեակն է , որ այսքան ուշացումով եւ աճապարանքով ձեռնարկեց տօնակատարութիւնը համայնքի հինգ միութիւնների համագործակցութեամբ: Արդեօ՞ք 1700 ամեակի տօնակատարութեան օրերին էլ ազգային իշխանութիւնը կարող էր նման ձեւով ընթանար: Պարզ է , որ ո՛չ . եւ այդպէս էլ չեղաւ: Բայց ազգային նմանատիպ տօնակատարութիւնն ինչո՞ւ մատնւեց անտարբերութեան: Ինչո՞ւ նոյն հենց ազգային կոչում ունեցող մեր իշխանութիւնը չկազմակերպեց մի շքեղ տօնակատարութիւն, Մայիս 28-ին վայելող: Տրամաբանութիւնն ասում է թէ կամ չեն ցանկացել եւ կամ էլ չեն կարողացել իրականացնել պատւաւոր ձեռնարկ: Չցանկացողների մասին խօսելն անգամ աւելնորդ է , բայց պիտի ասել թէ դժբախտաբար նմանօրինակ անհատներ բազմաթիւ են մեր ազգային ու մշակութային կառոյցներում եւ միութիւններում: Այստեղ մեր խօսքն ուղղում ենք մեր ազգային ու մշակութային կառոյցներում եւ միութիւններում գոյութիւն ունեցող անկարող անհատներին:

 

Սիրելի աթոռամոլներ ( ղեկավարութեան գլուխն անցած անկարող անհատներին միայն կարելի է որակել աթոռամոլներ) .

Քաջ գիտակցեք , որ ձեր անկարողութիւնն ու աթոռի մոլուցքը խիստ վտանգել է մեր համայնքը իր ամբողջ բնագաւառներով: Մեր ժողովուրդն արժանի չէ ձեր արարքներին: Կարծում էք արդեօ՞ք մեր ժողովուրդը անկարող է զատել դաւաճանին՝  հաւատարիմից , գողին՝ ծառայողից եւ  ապազգայինին՝ ազգայինից , եթէ այդպէս էք հաւատացած պիտի ասենք , որ խիստ սխալւում էք: Մեր ժողովուրդը դեռ համբերում է իր եւ իր ազգի հասցէին կատարած ձեր բացթողումները , բայց իմացեք թէ այդ համբերութիւնն էլ սահմաններ ունի եւ երբ գայ ժամանակը հենց նոյն այս ժողովուրդը , որը դուք ձեր անձնական եւ թայֆական խնջոյքներում իրեն բութ ու տգէտ էք անվանում հաշւետեւութեան է կանչելու ձեզ , եւ դժբախտաբար այն ժամանակ շատ ուժ է լինելու , որ մտածեք ձեզ շտկելու մասին:

Յարգեք Ժողովուրդի արդար իրաւունքը եւ անաչառութեամբ ծառայեք նրան եւ կը տեսնեք թէ ազգը կարող է գնահատել իրեն ծառայող անաչառ առաջնորդներին ու ղեկավարներին , ինչպէս որ գնահատեց եւ դեռ շարունակում է գնահատել Խրիմեան հայրիկին , Արամ Մանուկեանին , Անդրանիկին , Գարեգին Նժդեհին եւ ….. :

One Response

  1. barev. isgaves jisht ek grel. yes inks nergayim srahoom, nakhkin darinerits shad avel vad er. hedakrkirn el ayn er vor zernarge verevi srahoom er yev satsi srahoom harsanik gar, zayne khangaroom er bolorin, hedo hoorasirootyun dran, bavarar chapov ator seghan chgar. el inch asem. miayn savoom em mer hamaynki hamar vor esbes martgants zerkn e engel.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: