Posted on July 13, 2008 by ourhamaynk
Խոհեր
Արա Գրիգորեան
Մի վիշապ է յայտնւում ու փակում քաղաքի ջրի ակունքը։ Ջրի դիմաց բնակիչներից ամէն անգամ պահանջում է գեղեցիկ աղջիկներ, թանկարժեք իրեր ու այլևայլ ընծաներ։ Ամեն տարի քաղաքի ամէնաքաջազոյն երիտասարդը գնում է կռվելու նրա դեմ, բայց վիշապը միշտ յաղթում է։ Այսպես՝ շատ տարիներ, մինչև որ քաղաքում յայտնւում է մի իմաստուն։ Իմանալով ողբերգութեան մասին՝ նա ընտրում է մի ճշմարտասէր պատանու և սկսում նրան ուսուցանել։ Իմաստունը հիմնական ուշադրութիւնը բևեռում է բարոյական, հոգևոր դաստիարակութեան վրայ, այնուհետև ուսուցանում է ռազմական արվեստ։ Պատանին առնականանում է, և երբ գալիս է կռվելու նրա հերթը, գնում ու յաղթում է վիշապին։ Ցնծացող համաքաղաքացիներն ապշում են, երբ վիշապի քարանձաւում յայտնաբերում են բազում այլ վիշապների դիակներ։ Մարդիկ գլխի են ընկնում, որ ամէն անգամ յաղթել է իրենց ընտրած մարտիկը, բայց գայթակղւել է վիշապի արքայական կենցաղով, քաղաքի հանդէպ անսահման իշխանութեամբ և ինքն է վերածւել վիշապի՝ դաւաճանելով քաղաքին, բարեկամներին, ծնողներին… Եւ դեռ շատ ուրիշ բաներ են հասկանում նրանք…
+++
Ամէն անգամ այս առակը կարդալիս կամ յիշելիս մտածում եմ. տեսնես մարդկանց քանի՞ տոկոսն է ի վիճակի վիշապ չդառնալ, դրա հնարավորութիւնն ունենալու դեպքում… Հեռւից ազնիւ ու բարոյական լինելն այնքան հեշտ է…
Filed under: Խոհեր | Tagged: Վիշապաքաղ