Posted on July 9, 2008 by ourhamaynk
ԱԿԱՆԱՏԵՍ
Ինչպէս յիշում էք, մենք յունիսի 17-ին գրեցինք Հ.Մ.Արարատ Կազմակերպութեան ֆուտբոլի խմբի ոչ յուսալի վիճակի մասին: Նախ թոյլ տւեք ասել թէ այդ կարեւոր խնդիրը զարմանալիօրէն անտեսւել է մեր համայնքում աշխատող մամուլի կողմից, կարծես իրանի հեռուստաալիքում, եւ այն էլ մի աննշան սերիալում, նշւած Հայոց Մեծ Եղեռնի մասին մի երկու բառը աւելի է հետաքրքրում մեր մամուլին քան համայնքային նշանակութիւն ունեցող այլ խնդիրները:
Ինչեւէ, մեր վստահելի աղբիւրները հաղորդում են, որ ՀՄԱԿ-ի կենտրոնական վարչութիւնը, մեր հրապարակած բացայայտող յօդւածից յետոյ անցել է գործի եւ մտադիր է Արարատի ֆուտբոլի պատասխանատւութիւնը յանձնել մարզական միութեան եւ կամ նորաստեղծ ֆուտբոլի յանձնախմբին: Ինչոր պարզ է Արարատի ֆուտբոլի անբաենպաստ վիճակը բազմաթիւ բողոքների ալիք է բարձրացրել ՀՄԱԿ-ի պատասխանատուների դէմ:
Մենք էլ մեր հերթին ողջունում ենք ՀՄԱԿ-ի կենտրոնական վարչութեան մտայղացումը, եւ յոյս ունենք, որ նոր պատասխանատուները ճիշտ որոշումներով ու գործով մեր շատ սիրելի Արարատի ֆուտբոլի խմբին կը վերադարձնեն իր կորցրած արժեքը:
Յուսանք այդպէս լինի …
Filed under: Լուրեր, Տեսակէտ | Tagged: Արարատ
Barev !
Ararat e footboli khumbe karevor harc e bayc inc tvum e aynpes petke anel vor et khmbi caxsere chcanranan Hamaynki aranc ayn el parpvogh grpani vra !
Hamaynke footbolic aveli karevor harcer el uni lucelu !
Minas